ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նախկինների առաջ գլուխ եք խոնարհել, այսօրվա իշխանություններին ծաղրել եք»․ թեժ զրույց՝ Հ1-ի եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը աջակիցների հետ գնաց Հանրային հեռուստաընկերություն։

Հ1-ի ղեկավարության հետ բանակցություններից հետո Բագրատ Սրբազանը նախ ուղիղ եթերում ուղերձով հանդես եկավ, այնուհետև պատասխանեց Պետրոս Ղազարյանի հարցերին։

Պետրոս Ղազարյանը փորձեց նախ ճշտել Բագրատ Սրբազանի տեսակետը նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մասին և մեղադրել Սրբազանին, որ աղճատել է Փաշինյանի ասածները՝ օրինակ այն մասին, որ Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին։

Բագրատ Սրբազանը նաև պատասխանեց Պետրոս Ղազարյանի հարցին՝ ինչո՞ւ չէր խոսում այն ժամանակ, երբ նախկին իշխանությունների օրոք բանակը թալանում էին և ընտրակեղծարարությունների դիմում։

Բագրատ Սրբազանն էլ ասաց, թե հիմա կոռուպցիան ավելի է աճել և անուններ նշեց՝ օրինակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյան, երբ Ազատ գյուղում կացարան այրվելուց հետո նոր բնակարան է ձեռք բերում։

Պետրոս Ղազարյանի հարցին՝ ինչու է հանդիպել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, Բագրատ Սրբազանն ասաց, որ դա որևէ մեկի գործը չէ՝ ինչ է քննարկել նախկին նախագահների հետ։

Հարցազրույցի վերջում արդեն Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ կիրակի օրը Հանրապետության հրապարակում հերթական հավաքն է տեղի ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս