Ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ․ ՖԱՖ-ը՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԱՖ-ն, ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների՝ հարցազրույցներ տալու առաջարկին, հանդես է եկել հայտարարությամբ․

«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների՝ հարցազրույցներ տալու առաջարկին, տեղեկացնում ենք, որ երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ հնչած ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մեր հետագա քայլերը կհրապարակվեն «Առաջին հայկական Ճակատ»-ի սոցիալական ցանցերի էջերում՝ հայտարարությունների տեսքով:

Կարևոր ենք համարում նշել, որ հարցը վերաբերում է ֆուտբոլային ողջ հանրությանը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլային կառույցներին աջակցության և հարցի վերաբերյալ մտահոգության համար։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ»։




Լրահոս