Ինչ կապ ունի Մարիամ Փաշինյանը Չախոյանին կյանքից զրկել ցանկացողների հետ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլոգեր Արթուր Չախոյանը իր վրա կատարած մահափորձը հասցեագրել է «ՔՊ»-ին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից 1 օր առաջ, 3անձ հարձակվել է Արթուր Չախոյանի վրա և փորձել դանակահարել հենց իր տան շքամուտքի առաջ։

Արթուր Չախոյանի պնդմամբ՝ իր վրա մահափորձ կատարած անձանցից մեկը Էդգար Կուչուկյանն է «գուսիկ» մականվամբ։

ArmLur.am-ի հետ զրույցում Չախոյանն ասաց, որ անձնապես չի ճանաչել Էդգար Կուչուկյանին, սակայն ասաց, որ ինքը վնասազերծել է Կուչուկյանին և հանձնել ոստիկանությանը։

«Ես վնասազերծել եմ իրեն, հանձնել ոստիկանությանն ու իր անձը հայտնի է դարձել։ Տվյալ գործն արդեն դատարանում է, բայց տեղից չի շարժվում»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Չախոյանը։

ArmLur.am-ի հարցին, թե ինչո՞ւ տեղից չի շարժվում այդ քրեական գործը, Չախոյանը պատասխանեց.

«Իմ կարծիքով պատճառն այն է, ինչպես ԱԺ-ում արդեն հայտնի իշխանավորները հայտնել են, որ դատարանի վրա ճնշումներ են գործում դատավորների վրա և այլն, իմ կարծիքով հենց նույն սկզբունքով իմ քրեական գործի վրա ճնշում են գործադրել, որ քրեական գործը պատշաճ չքննեն և դատական դատավարությունը պատշաճ տեղից չշարժվի»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս