Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը ինստագրամյան իր էջում նոր ֆոտոշարք է տեղադրել, որտեղ նշել էր 3 տարի առաջ թողարկված իր «Լիալուսին» երգը: Հրապարակմանը կից երգիչը գրել էր ՝«Երաժշտությունն իմ հոգու ձայնն է»։
Հրապարակումը շատ կարճ ժամանակում արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների:
Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցավ «Բախտի տերը» կինոկատակերգության պրեմիերան: Ֆիլմի դերակատարներից էր նաև Միհրան Ծառուկյանը, իսկ գլխավոր դերը մարմնավորում էր իր կինը՝ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը:
Էմմա Մարտիրոսյան