Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ կառավարության շենքի առաջ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում իրենց չլուծված խնդիրների համար:
Ի տարբերություն կառավարության նախորդ նիստերի, այսօր բողոքողների թիվը բավական սակավաթիվ էր:
«Դալմա Սոնա» հիմնադրամի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Դալմայի նախկին հողօգտագործողների փոխհատուցման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է. «Տուպիկի առաջ է կանգնել փոխհատուցման գործընթացը»:
Տիկին Ռուզաննայի խոսքով ` ոչ ոք իր վրա չի ուզում վերցնել այդ պատասխանատվությունը:
ՄԱԿ-ը հանձնարարական էր ներկայացնել Հայաստանին վերականգնել մեր խախտված իրավունքները, սակայն Դալմայի նախկին հողօգտագործողների համար անհասկանալի է ` Հայաստանի ո՞ր կառույցը պետք է փոխհատուցման գործընթացը իրականացնի և Դալմայի այգիներին վերաբերող այլ հարցերի պատասխանը տա: