Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին և արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում իրադրությունը տարածաշրջանում:
Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: