Վերջին վեց ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:
2014թ. մարտին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 19 տոկոսով: Եթե 2013թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102 295 ուղևոր, ապա 2014թ մարտի ցուցանիշը կազմում է 122 056 ուղևոր:
Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 17 տոկոս: 2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. մարտին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների համար:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ