Ուղևորահոսքի 16% աճ` նախորդ սեպտեմբերի համեմատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր:

Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի <Զվարթնոց> կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Ուղևորների թիվը 2013թ. սեպտեմբերին Ուղևորների թիվը 2014թ. սեպտեմբերին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող 84 410 96 007 + 14 %
Մեկնող 85 366 101 595 + 19 %
Ընդամենը 169 776 197 602 + 16 %

Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների համար:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ




Լրահոս