Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի հստակեցնում իր գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր  հարցազրույցով է հանդես եկել և խոսել 4 ուժերի  համագործակցության մասին, սակայն դարձյալ որևէ հստակ բան չի ասել Ծառուկյանը, ավելին` անգամ վարչապետի հրաժարականից հետո ԲՀԿ-ն կարծես թե չի  հստակեցնում իր  ուղղվածությունը քաղաքական դաշտում:

Արդյո՞ք այս անհստակությունը չի խոչընդոտում  և առիթ չի կարող դառնալ քաղաքական ուժերից «Ժառանգությանը» հետագա համագործակցությունը  շարունակելու համար:

«Իհարկե, ստեղծում է այդ առիթը,  քանի որ ընդդիմադիր ուժի սահմանումը կարծեք թե հայտնի է ` ձգտել ու հասնել իշխանության, իրականացնել սեփական ծրագրերը: ԲՀԿ-ի պարագայում «ոչ իշխանական» կամ «այլընտրանքային» ձևակերպումը  եղանակ է դառնում խուսափելու ընդդիմադիր դիրքորոշումից, հետևաբար ԲՀԿ-ը  իր սահմանումով ավելի նեղ դաշտում է գործում, քան ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»»,- ասաց  Սաֆարյանը:

-Ի՞նչն է պատճառը, որ  ԲՀԿ-ը չի հստակեցնում  իր դիրքորոշումը:

-Էլ ինչ հստակեցնի, կարծում եմ` հստակեցրել է. ամիսներ շարունակ կրկնում են` կառավարության հրաժարականից անդին հարց չկա: Նրանք ասել են` իրենց օրակարգում նախագահի հրաժարականի հարց չկա:  Հետևաբար, այս դեպքում համագործակցության  դաշտը փոքրանում է: Մենք  որևէ կերպ չենք անդրադարձել Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Մեր ստրատեգիայի համաձայն` վերից վար  պետք է կատարել համակարգային փոփոխություններ: Կառավարության հրաժարականից հետո մենք ունենք դատարկություն:

-Հիմա կառավարության հրաժարականից հետո  ինչի շուրջ է բանակցելու  «Ժառանգությունը» ԲՀԿ-ի  ու 2 ուժերի հետ:

-Հստակեցնելու խնդիր ունեն այն ուժերը, որոնք  իրենց օրակարգում այլ խնդիր չեն դրել: «Ժառանգությունը» նման խնդիր չունի:

Սոնա Դավթյան

 

 




Լրահոս