Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ներխուժել Սիրիայի տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան միայն խաղաղություն է ցանկանում Սիրիային և չի ներխուժել դրա տարածք, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ոչ մեկի տարածքը չենք ներխուժել, մենք հուսով ենք, որ շուտով կտեսնենք, որ մեր հարևան Սիրիան 13 տարվա տառապանքներից հետո կվերադառնա խաղաղության, կայունության և հանգստության»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Գազիանթեփում, որը Սիրիային սահմանակից գավառի կենտրոնն է։

Էրդողանը նշել է, որ սիրիական իշխանությունները դրական չեն արձագանքել «Թուրքիայի մեկնած ձեռքին»։




Լրահոս