ԳՈՐԾԸ ՊՐԾԱ՞Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեղում դոփում է «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելին, ոչ միայն այս գործով չկա որեւէ մեղադրյալ կամ ձերբակալված, այլեւ դեռեւս չի հարցաքննվել ՀԷՑ ղեկավարությունը: Ու տպավորություն է, որ ՀԷՑ-ի դեմ հարկերից խուսափելու համար քրեական գործի հարուցումն ու մեկ օրում բոլոր մասնաճյուղերում միաժամանակ անցկացված խուզարկությունները պարզապես շոու էին: ՊԵԿ լրատվական ծառայությունից հրաժարվեցին որեւէ տեղեկություն փոխանցել ՀԷՑ-ի դեմ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործի ճակատագրի վերաբերյալ. «ՊԵԿ կողմից հարուցվել է քրեական գործ, որի քննության օբյեկտիվության ապահովման նկատառումներով զերծ ենք մնում մանրամասներ հայտնելուց»,-ասացին ՊԵԿ-ից: Հասկանալի է, որ ասելու բան չունեն. կարծես քաղաքական իրավիճակ է փոխվել, որն ազդել է նաեւ այս քրգործի վրա:




Լրահոս