Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 5-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.48-ին գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում, Ահար քաղաքից 19 կմ հարավ-արեւմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.400 արեւելյան երկայնության 46.860 Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում: