ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Կկատարվի՞ Փաշինյանի նպատակը մինչ 2050 թվականը. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը, դեռ 2019 թվականին խոսելով իր նպատակների մասին, ասում էր, որ մինչև 2050 թվականը ՀՀ բնակչության թիվը պետք է հասնի առնվազն 5 միլիոն մարդու։ Այս ամենն իրենից ենթադրում էր ծնելիության մակարդակի բարձրացում։

Օրինակ՝ 2023 թվականի դրությամբ ծնելիության մակարդակն ավելի բարձր է եղել, քան 2024 թվականին՝ նախնական տվյալների համաձայն։ Անգամ 2023-ին էլ վարչապետը, խոսելով այս մասին, ասել էր, որ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ։

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2024 թվականի նախնական տվյալներում ՀՀ-ում ծնվածների թիվը կազմել է 28․164-ը, մեռելածիններինը՝ 378-ը, ինչն ավելի շատ է նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատած։

Մահացածների թիվը կրկին ավելի շատ է եղել 2024 թվականին, քան 2023-ին էր։ 2024 թվականի դրությամբ մահացածների թիվը կազմել է 21․228-ը։

Բնական հավելաճի թիվը 6․936-ն է, ինչը, համեմատելով նախորդ տարվա ցուցանիշի հետ, կարելի է նկատել, որ ավելի պակաս է։ 2023 թվականին բնական հավելաճի թիվը եղել է 10․166-ը։

2024 թվականին ամուսնությունների թիվը նվազել է, իսկ ամուսնալուծություններինը՝ աճել։ 2024 թվականի դրությամբ ամուսնությունների թիվը հասել է 13․175-ի, իսկ ամուսնալուծություններինը՝ 3․876-ի։

0-1 տարեկանների մահերը նվազելով 203-ից դարձել են 174-ը, իսկ 0-4 տարեկանների մահերը նվազելով 240-ից դարձել են 208-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս