168 ժամ. Շարմազանովն ԱԺ փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ թեեւ պաշտոնապես չի հայտարարվել, բայց արդեն հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի փոխարեն ՀՀԿ-ն ԱԺ նախագահ է առաջադրելու փոխնախագահ Սամվել Նիկոյանին: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ վերջինիս փոխարեն փոխնախագահ է դառնալու ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Վերջինս թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է այս տեղեկատվությունը եւ ավելացրել, թե ՀՀԿ-ն դեռ այդ հարցերը չի քննարկել, իրեն փոխնախագահ դառնալու առաջարկություն չեն արել, եւ որ առաջադրումների հարցը կքննարկեն այս շաբաթ: “Սակայն, մեր տեղեկություններով` այս որոշումը ՀՀԿ-ն ընդունել է անցած հինգշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Իսկ այս շաբաթ ՀՀԿ-ն կհրավիրի արդեն խորհրդի նիստ, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին կտեղեկացնի նշված որոշումների մասին” ,- գրել է թերթը եւ հավելել, որ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք  ԱԺ հերքական քառօրյայի ժամանակ էլ տեղի կունենան նախ` ԱԺ նախագահի, ապա փոխնանախագահի ընտրությունները: Իսկ երեկ ԱԺ աշխատակիցները կահավորում էին արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակը եւ ընդունարանը, որը գտնվում է անմիջապես ՀՀԿ խմբակցության դիմաց:




Լրահոս