Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել․ ինչ է հայտնի ավերածությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ քաղաքում 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։

Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 07:08-ին, օջախը գտնվել է 13,3 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




Լրահոս