Արտաքին հետախուզության ծառայության աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներն ու աշխատողները, ինչպես նաեւ ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կունենան:

«Պետական գաղտնիքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներ կատարելու մասին նախագիծը երեկ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն հանձնաժողովում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս