44-օրյա պատերազմի արդյունքները շատ պարզ են ու հստակ, հետևանքները հետևանքներ են, որոնցից խուսափել չենք կարող, հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ միշտ կարող ենք ասել, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, բայց դրանից իրականությունը կփոխվի՞, թե՞ ոչ։
«Կուզե՞ք՝ հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք հողից հեռու չգնանք, էներգիան այս հողից ստանանք ու ճիշտ խոսենք։ Եթե թերացել ենք, եթե թույլ ենք եղել, պետք է նայենք հայելուն ու խոստովանենք։ Հայաստանի կառավարությունն այսօր խոսում է ապագայի մասին, խոսում է իրական Հայաստանի մասին ու խաղաղություն հաստատելու մասին»,- հավելեց Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։