«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել և խնդրել ֆեյսբուքյան օգտատերերին տեղեկատվություն տրամադրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր հաստիքի միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանի մասին։
«Հարգելի հետևորդներ,
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր հաստիքի համար դիմել է միայն մեկ թեկնածու՝ Ազգային անվտանգության ծառայության ծառայող Ռաֆայել Երիցյանը, որը նախկինում ծառայել է նաև դատախազությունում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը», ներկայացված լինելով ՀԿԿ նախագահի մրցույթի հանձնաժողովում, հետաքրքրված է՝ ստանալու լրացուցիչ տեղեկություններ այս թեկնածուի վերաբերյալ:
Հետևապես, եթե գիտեք Ռաֆայել Երիցյանի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք էական են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնելու համատեքստում, խնդրում ենք գրել այս էջին կամ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին:
Նախապես շնորհակալություն»։
Էմմա Միքայելյան