«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանին այսօր հրավիրել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի Կենտրոնի բաժին` բացատրություն վերցնելու համար: Ոստիկանությունն արձագանքել է Առաքելյանի` վարչապետի դեմ գլխավոր դատախազություն ուղարկած բողոքին, որտեղ նա Տ.Սարգսյանին մեղադրում էր «Նաիրիտ» գործարանում պետական միջոցների յուրացման մեջ: Իր հերթին այդ կապակցությամբ տարածված հաղորդագրության վերաբերյալ դատախազություն էր դիմել նաեւ վարչապետը` պահանջելով ստուգել Առաքելյանի հրապարակած փաստերը եւ համապատասխան ընթացք տալ դրանց: Երեկ Հարություն Առաքելյանից տեղեկացանք, որ նրանից բացատրություն է վերցնելու այն քննիչը, որը քննում է նաեւ ՀՌԱԿ ունեցվածքի վերաբերյալ իր դեմ Հակոբ Ավետիքյանի ներկայացրած դիմումը:
ՀՌԱԿ-Ը` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ