Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է. Քաղաքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և մարզադահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում։

Նշված շենքերում մնացել է 5 ընտանիք, որոնք չեն համաձայնել օրենքի համապատասխան պահանջներին և ներկայացրել են ոչ իրատեսական պահանջներ: Բազմաթիվ քննարկումներից հետո վերջիններիս տվյալները ներկայացվել են «Երևանի կառուցապատման ներդրումային» ԾԻԳ՝ նշված տարածքը որպես իրացման գոտի ճանաչելու նպատակով:




Լրահոս