ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է հայտնաբերել Դանիել Իոաննիսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի մեքենայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս րոպեներին տեղի է ունենում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունը, որի միակ թեկնածուն Ազգային անվտանգության ծառայության ծառայող Ռաֆայել Երիցյանն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել և խնդրել ֆեյսբուքյան օգտատերերին տեղեկատվություն տրամադրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր հաստիքի միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանի մասին։

«Հարգելի հետևորդներ,

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր հաստիքի համար դիմել է միայն մեկ թեկնածու՝ Ազգային անվտանգության ծառայության ծառայող Ռաֆայել Երիցյանը, որը նախկինում ծառայել է նաև դատախազությունում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», ներկայացված լինելով ՀԿԿ նախագահի մրցույթի հանձնաժողովում, հետաքրքրված է՝ ստանալու լրացուցիչ տեղեկություններ այս թեկնածուի վերաբերյալ:

Հետևապես, եթե գիտեք Ռաֆայել Երիցյանի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք էական են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնելու համատեքստում, խնդրում ենք գրել այս էջին կամ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին:

Նախապես շնորհակալություն»։

Մանրամասները՝ տեսանյությում




Լրահոս