Կառավարությունն իր այսօրվա նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում կայացրեց:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է գնման ընթացակարգով «Ջի Էմ Փի ինթերնեյշնլ Ջի Էմ Բի Էյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությանը պատվիրված գլխավոր հատակագծի հայեցակարգի հիման վրա, ինչպես նաև նույն ընկերության հետ համագործակցությամբ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունները ոլորտի առաջատար կազմակերպությունից՝ «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերելու անհրաժեշտությամբ:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն դիմել է «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերություն՝ վերջինիս կողմից գնառաջարկ ստանալու նպատակով։ Հաշվի առնելով, որ «ՆՍԹարքիթեքչուր ստուդիո» ընկերության կողմից ներկայացված գնառաջարկն այլ ստացված գնառաջարկի համեմատ ավելի ցածր է, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ-ում քաղաքաշինական և ճարտարապետական նախագծման բնագավառում «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերության ներգրաված մասնագետների փորձն ու կատարած աշխատանքները, որոշվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման աշխատանքները պատվիրակել«ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերությանը։
Նախագծի ընդունման դեպքում ԿԳՄՍՆ-ի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին կթույլատրվի մեկ անձից գնման ընթացակարգով «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերությունից գնել գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայություններ, ինչը հնարավորություն կտա պատշաճ կերպով ապահովելու ծրագրի հետ կապված բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումը: