Խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով արտախորհրդարանական ուժերի նախաձեռնության քննարկումը:
«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ներկա են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը եւ Էլինար Վարդանյանը:
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նախագծի հիմնական զեկուցողն է, ներկա են նաեւ Հայաստանի «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց, որ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կընդգրկվի հաջորդ քառօրյա նիստերի օրակարգում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հարց ուղղեց Արտակ Զեյնալյանին՝ հասկանալու, արդյո՞ք արդարացի չէ՞ր լինի ասել՝ ԵՄ-ին ինտեգրումը պետք է սկսվի ԵԱՏՄ-ի անդամության դադարեցմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։