ArmLur.am-ի տեղեկություններով՝ Պատվական Մադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ռաֆայել Անանյանի հետ խմբի կազմում, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, առանց որևէ պատճառի սկսել են տևական ժամանակ՝ շուրջ 1 րոպե, հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է Շահումյան 188Ա բնակելի շենքի հետնամասում հասարակության անդամների ներկայությամբ տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, ինչի արդյունքում խոչընդոտվել է նաև Գյումրու համայնքի ժամանակավար պաշտոնակատարի ընտրությանն ընդառաջ իրականացվող նախընտրական «Փրայմերիզ»-ի իրականացումը:
Ռաֆայել Անանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Պատվական Մադոյանի հետ խմբի կազմում խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, առանց որևէ պատճառի սկսել են տևական ժամանակ՝ շուրջ 1 րոպե, հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է Շահումյան 188Ա բնակելի շենքի հետնամասում հասարակության անդամների ներկայությամբ տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, ինչի արդյունքում խոչընդոտվել է նաև Գյումրու համայնքի ժամանակավար պաշտոնակատարի ընտրությանն ընդառաջ իրականացվող նախընտրական «Փրայմերիզ»-ի իրականացումը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան