Գլխավոր դատախազությունից կադրերի արտահոսքը ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է:
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Նկատենք, որ Գեւորգյանը մինչ այդ աշխատում էր Գլխավոր դատախազությունում եւ ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն էր:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա աշխատել է Արթուր Պողոսյանի ենթակայության տակ, ու, ըստ էության, դա է պատճառը, որ Կոմիտեի նախագահը, ում հետ աշխատել է դատախազությունում, տանում է իր հետ Քննչական կոմիտե:
Նկատենք, որ Գեւորգյանը եղել է մարտի 1-ի գործով դատախազական խմբի մեջ, ավելին՝ եղել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական գործով մեղադրող դատախազը, ու հիմա նա տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան