ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսացույցը չի աշխատում, ճանապարհային նշանը չկա․ բարձիթողի վիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նկատել է, որ արդեն մի քանի օր է, ինչ Թումանյան-Աբովյան խաչմերուկում ճանապարհային նշանը ասֆալտին է հայտնվել, իսկ փողոցի մի կողմի լուսացույցը չի աշխատում:

Անցորդների խոսքով՝ 5-6 օր առաջ ավտովթար է տեղի ունեցել այդտեղ, ինչի հետևանքով նման իրավիճակ է ստեղծվել:

Այսինքն հենց քաղաքի կենտրոնում օրեր շարունակ նման իրավիճակ է, իսկ Երևանի քաղաքապետարանը ուշադրություն չի դարձնում ստեղծված անհարմար իրավիճակին։ Փոխարենը՝ ընդամենը ժամերի ընթացքում հայտարարում՝ տրանսպորտի նոր սակագնի մասին, այն դեպքում, երբ որոշումը դեռ հաստատված չէ:

ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Օֆելյա Սիմոնյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց՝ ճանապարհային նշանը կտեղադրվի, երբ լուսացույցը կսարքվի, աշխատանքները նոր են սկսել:

Մարամասները՝ տեսանյութում

Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս