ՀՀ գլխավոր դատախազությունը Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» ֆիլմի ձեռքը ընկել է կրակը: Շուրջ 3 ամիս է՝ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է ԿԳՄՍ նախարարության դիմումը ու այս պահին լրացուցիչ գործողություններ է իրականացնում:
Թե ինչ գործողություններ՝ վերահսկող մարմինը ի դեմս Գլխավոր դատախազության չի գաղտնազերծում։ Սակայն ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
Ասել է, թե Գլխավոր դատախազությունը «Կայսրության թևերը» ֆիլմի շուրջ առաջացած աղմուկի հարցը ցանկանում է թողնել նախարարության ուսերին: Բանն այն է, որ ԲՏԱ նախարարության վերահսկողության տակ են գտնվում հեռուստաընկերությունները, ուստի Գլխավոր դատախազությունը ֆիլմի շուրջ առաջացած աղմուկի հարցը կլուծի նախարարության պատասխանից հետո:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարությունը մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն:
Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։
ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում նման՝ քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան