Հատուկ օպերացիա ՝ Ռուսաստանի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրի արևելյան շրջաններում կատարվող իրադարձությունները հանդիսանում են Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ օպերացիայի երկրորդ մասը:

«Երեկ սկսվել է Ուկրաինայի դեմ ՌԴ հատուկ օպերացիայի երկրորդ մասը, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակը երկրում, տապալել ուկրաինական իշխանությունը, ընտրությունները և մասնատել մեր երկիրը», – հաղորդում է УНИАН գործակալությունը:

Ռուսամետ գործողությունների մասնակիցներն ընդհարվել են ոստիկանության հետ, բարձրացրել են ռուսաստանյան դրոշներ տեղական վարչական շենքերի վրա և կոչ են արել անցկացնել հանրաքվե արևելյան Ուկրաինայի անկախության վերաբերյալ:

Դոնեցկի վարչական շենքը գրաված մարդիկ այնուհետև ժողով են գումարել, որն ավարտվել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության ստեղծման մասին» փաստաթղթի ընդունմամբ:

Նույն երեկոյան Խարկովում հակառուսական հանրահավաքի մասնակիցները անվստահություն են հայտնել Խարկովի մարզային խորհրդի դեպուտատներին և հայտարարել են ալտերնատիվ դեպուտատների խորհրդի ստեղծման մասին:

Չկարողանալով ներխուժել վարչական շենք, նրանք «նիստ» են անցկացրել դրսում և հայտարարել են նոր անկախ պետության ստեղծման մասին, որը կոչել են Խարկովի ժողովրդական հանրապետություն:




Լրահոս