![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/capture.thumb_-3.png)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը թույլ չի տալիս ուսումնական հաստատություններում տրանսգենդեր կանանց մասնակցել կանանց մարզական միջոցառումներին։
Միևնույն ժամանակ նա գերատեսչություններին հրահանգել է զրկել դաշնային ֆինանսավորումից այն դպրոցներին, որոնք կհրաժարվեն հետևել այդ հրամանին։
«Այսուհետ կանանց սպորտը կլինի միայն կանանց համար», – ասել է Թրամփը լրագրողներին՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ:
«Եթե թույլ տաք տղամարդկանց տիրել կանանց սպորտային թիմերին կամ ներխուժել ձեր հանդերձարանները, դուք կհետաքննվեք խախտման համար և կվտանգվի ձեր դաշնային ֆինանսավորումը», – բացատրել է նա:
Հրամանը, որը կոչվում է «Հեռու պահել տղամարդկանց կանանց սպորտից», ստորագրվել է Սպորտում աղջիկների և կանանց ազգային օրվա կապակցությամբ։
Փաստաթղթով ԱՄՆ պետքարտուղարությանը հրահանգվում է Միջազգային օլիմպիական կոմիտեին դրդել նման փոփոխություններ անել միջազգային մակարդակով, որպեսզի մասնակցության համար հաշվի առնվի «սեռը, ոչ թե գենդերային ինքնությունը կամ տեստոստերոնի մակարդակի նվազեցումը»։