ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումը. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները դեռ չեն սկսել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման քննարկումը: Այս մասին CNN-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանց միջև մեկնարկային շփումներ չեն եղել՝ քննարկելու, թե արդյոք պետք է նման հանդիպում, և եթե պետք է, ապա որտեղ և ինչպես այն անցկացնել»,- նշել է նա։

«Մի շտապեք», – ասել է Պեսկովը CNN-ի լրագրողներին։

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Թրամփն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարության միջև կառուցողական շփումների մասին։




Լրահոս