Թրամփի վարչակազմը կպահի USAID-ի հիմնական անձնակազմից 611 աշխատակցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կպահի 611 հիմնական աշխատակիցների: Այս մասին հայտնում է Reuters–ը:

Լրատվամիջոցն իր աղբյուրներին հղում տալով՝ նաև հայտնել է, որ վարչակազմն ավելի վաղ  պլանավորել էր ամբողջ աշխարհում ավելի քան 10 հազար աշխատակցից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության 300-ից պակաս աշխատակից պահել:

Աշխատակիցների կրճատման որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 7–ի կեսգիշերին:

Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հրահանգել էր 90 օրով դադարեցնել արտաքին օգնությունը՝ ստուգելու՝ արդյոք այն համապատասխանում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։




Լրահոս