Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմագերիների, անհայտ կորածների հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցի շուրջ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովների միջև երկկողմ հիմունքներով քննարկումները շարունակելու վերաբերյալ:




Լրահոս