Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը՝ «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը շարունակում են ելույթները «Al-Beruniy» միջազգային մրցաշարում:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:

6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5-ական միավոր:

Հայ շախմատիստներից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։




Լրահոս