![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/default-2-1.webp)
Փետրվարի 12-ին, ժամը 12:00-ից 13:00-ն, ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը Հայոց ցեղասպանության թանգարանում անցկացնելու է վարժանք՝ «Հրդեհաշիճման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Հայոց ցեղասպանության թանգարանում» թեմայով:
Ըստ սցենարի՝ հրշեջ-փրկարարական ջոկատը Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացնելու է մարդկանց տարհանում և հրդեհաշիճման աշխատանքներ: Այս վարժանքով պայմանավորված Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքում կլինեն հրշեջ տեխնիկայի միջոցները (մեքենաներ, կրակմարիչներ և այլն)։
Վարժանքի նպատակն է մարդկանց իրազեկվածության բարձրացումը և հրդեհների ժամանակ ռիսկերի կառավարումը:
Հայոց ցեղասպանության թանգարանը վաղն աշխատելու է բնականոն աշխատանքային ժամանակացույցով: