Ինչպե՞ս են Ծիծեռնակաբերդի այգում այրվել կարևոր փաստաթղթերը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր համացանցում աղմկահարույց տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում է՝ ինչպես են Ծիծեռնակաբերդի այգում՝ Հայոց Ցեղասպանության թանգարանի մոտ, արկղերով մեծ քանակությամբ տարբեր թղթեր այրում:
Երեւույթը մեր քաղաքացիների զայրույթն էր առաջացրել, ովքեր սոցցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել այս կապակցությամբ:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը ավելի ուշ պարզաբանում էր տարածել, որ համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

ArmLur.am-ին միջադեպի վերաբերյալ ահազանգած քաղաքացին պատմեց, որ թղթերը այվել են հենց թանգարանի բակում, թանգարանի աշխատակիցներն իրենք են արկղերով թղթերը դուրս հանել, իսկ դրանք վառելն իրականացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում:

Նշենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենն Արմեն Բեգոյանն է:

Թեւ թանգարանից պնդում են, որ դրանք փաստաթղթերի կրկնօրինակներն են, բայց մեզ ահազանգած քաղաքացին ասաց, որ այդքան էլ համոզված չէ, որ դրանք կրկնօրինակներն են, շատ հնարավոր է, որ փաստաթղթերի հենց բնօրինակներն են այրվել:
Ստացվում է՝ աշխարհի տարբեր ծայրերից ցեղասպանության վկայող թղթերը հավաքվել եւ տարիներով պահվել են թանգարանում՝ որպես փաստ, սակայն հիմա դրանք մի քանի րոպեում այրվում են:

Քաղաքացին նաև նկատեց, որ եթե անգամ այս փաստաթղթերն պատճեններ են, ապա անգամ այդ դեպքում սխալ քայլ է արվում, քանի որ կարող էին այդ արժեքավոր փաստաթղթերը տալ դպրոցներին, կրթական այլ օջախների:

Ի դեպ՝ մեզ ահազանգած քաղաքացին պատմեց, որ Հայոց ցեղասպանության թանգարանի մի քանի սրահներ փակվել են, այլեւս չեն ցուցադրվում թանգարանի տնօրեն Հարություն Մարությանի որոշմամբ՝ պատճառաբանությամբ, թե դա ազգամիջյան թշմամանք է տարածում:
Թեւ մեզ չհաջողվեց հավելյալ մեկնաբանություն վերցնել, բայց պատրաստ ենք նաեւ նրանց պարզաբանումը տեղադրել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս