![](https://armlur.am/wp-content/uploads/2023/06/Կառավարության-նիստ-ՀՀ-վարչապետ-Նիկոլ-Փաշինյան.jpg)
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Իսակովի պողոտա 17/2, 17/5, 17/6 և 17/7 հասցեներում գտնվող հողամասերի մասին է, որոնք կօտարվեն դասական աճուրդով:
Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի։
Ըստ այդմ, 4 հողամասերի արժեքներն են՝ 2,78 մլրդ դրամ, 544 մլն դրամ, 1 մլրդ դրամ եւ 2,84 մլրդ դրամ:
Նախագծով գնորդը պարտավորվում էվճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին ևչի համարվում գույքի վաճառքի գնի մաս։