Էրդողանն ասել է, որ Գազան կրկին «արյան ու արցունքների մեջ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում հրադադարի համաձայնագիրը փակուղի է մտել, և տարածաշրջանը կրկին ներքաշվում է «արյան ու արցունքների մեջ»:

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան ասել է, որ շարժումը որոշել է հետաձգել շաբաթ օրը նախատեսված պատանդների ազատ արձակումը Իսրայելի կողմից «պայմանավորվածությանը չկատարելու» պատճառով։

Շարժումը պատանդներին Իսրայելին հանձնելու հետաձգումը նախազգուշական ազդանշան է անվանել և միջնորդներին կոչ է արել ճնշում գործադրել նրա վրա՝ ապահովելու փոխանակումը ժամանակին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր պետությունը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե ՀԱՄԱՍ-ը չազատի պատանդներին մինչև փետրվարի 15-ի կեսօր: Նա չի հստակեցրել, թե քանի պատանդ պետք է ազատ արձակվի։




Լրահոս