![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/32f1a23.jpeg)
Երևանում փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
Մարզերում փետրվարի 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում կտեղա ձյուն։
Փետրվարի 16-ին և 17-ին, 18-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-19-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վ արագությամբ։