40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է թմրանյութ. նա փորձել է կաշառել պարեկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին Երևանի պարեկները Արցախի պողոտայում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու։

Հարցին, թե իր մոտ ինչ արգելված իր ու առարկա կա, 40-ամյա տղամարդը գրպանից ներկայացրել է փաթեթ և նշել, որ մարիխուանա է։ Ընթացք չտալու համար տղամարդը պարեկներին առաջարկել է 20 հազարանոց երկու թղթադրամ։ Իսկ երբ պարեկներն փորձել են նրան ձերբակալել` տղամարդը դիմել է փախուստի։

Հետապնդելով ՝ պարեկներն արագ ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդուն։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով գլանակ ու սրվակ, նաև բյուրեղանման և փոշենման զանգվածներով երկու փաթեթ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:




Լրահոս