
Գամփռը Հայաստանում 2025 թվականին կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական խորհրդանիշն է:
Փորձագիտական ժյուրին լավագույնը ճանաչել է հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ Այս մասին հայտնում են Հոկեյի ֆեդերացիայից:
«Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է բոլոր եղանակային պայմաններում: Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում»,- ներկայացնելով իր աշխատանքը՝ նշել է Էլլա Ամատունին:
Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը կկայանա ապրիլի 13-ից 19-ը՝ Երևանում: