
Վրաստանը 2025 թվականին միջին միջանցքով բեռնափոխադրումների աճ է ակնկալում՝ 27-ից հասնելով 48 մլն տոննայի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գուրամ Գուրաշվիլին․
«Վրաստանը պատրաստ կլինի բեռնաշրջանառության մարտահրավերներին։ Դրա պայմանն այն է, որ 2022 թվականին Վրաստանը Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի հետ ստորագրել է ճանապարհների զարգացման հնգամյա ծրագիր, որտեղ ըստ տարիների գծագրված են խնդիրների լուծման բոլոր նախագծերն ու միջոցառումները», – ասել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարարը։