
Ամերիկացի գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ գալիք երկուշաբթի օրը կներկայացվի երկրի ամենախելացի արհեստական բանականությունը:
Այս մասին Իլոն Մասկը հայտնել է X-ի միկրոբլոգում:
Նա երկրի ամենախելացի արհեստական բանականությունն է գնահատել «Grok 3» չաթբոտը, որը երկուշաբթի օրը կներկայացվի ուղիղ եթերում՝ տեղական ժամանակով 20:00-ին: