Armenian text to speach

Գդանսկի մերձակայքում ծովի հատակից 15 մլն դոլարի կոկաին են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լեհաստանի առափնյա պահպանությունը Գդանսկի ծոցում ծովի հատակին կոկաինի մեծ բեռ է հայտնաբերել, որի արժեքը սև շուկայում կարող է հասնել 60 մլն զլոտիի (15 մլն դոլար), հայտնում է RMF24-ը։

Կոկաինի բազմաթիվ փաթեթներ, որոնց շուկայական արժեքը կարող է հասնել 60 միլիոն զլոտի (15 միլիոն դոլար), Գդանսկի ծոցի հատակից հանվել են։

Մաքսանենգ բեռի հայտնաբերումը սկսվել է այն ժամանակ, երբ սահմանապահները ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար պարեկություն կատարելիս նկատել են մի քանի քաղաքացիական նավակների տարօրինակ պահվածքը։

Գործողության և հետաքննության այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ դրան ներգրավված են եղել միջազգային գործընկերներ՝ Եվրոպոլի միջոցով համակարգմամբ։

Ներկա պահին գործով կալանավորված է յոթ կասկածյալ՝ 36-ից 50 տարեկան վեց տղամարդ և մեկ կին։ Բոլորը Պոմերանյան վոյեվոդության բնակիչներ են։

Հետաքննության տվյալներով՝ խումբը կազմակերպել է մոտ 100 կգ կոկաինի տեղափոխումը հարավային Աֆրիկայի երկրներից Լեհաստան և ծրագրել է այն վաճառել Լեհաստանում։

Ձերբակալվածները մեղադրվում են կազմակերպված հանցավոր խմբին մասնակցելու, Լեհաստան թմրանյութերի ներմուծումը կազմակերպելու և այլնի մեջ։ Նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Չորս հիմնական կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երեք ամսով կալանքը։




Լրահոս