
ԵՄ-ՀՀ երկխսության ընթացքում մարդու իրավունքների և արդարադատության ոլորտներում արձանագվել է մեր պետության զգալի առաջընթացը. Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Խոսելով ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված քայլերից, Գալյանը կարևորեց սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ նրա, ընթացիկ փուլում են։
«Գործում է համապատասխան խորհուրդ, մշակվել է Սահմանադրության հայեցակարգը, և ներկայումս մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած պարտավորության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»,- ասաց Գալյանը։
Արդարադատության նախարարի խոսքով՝ Սահմանադրությունը շեշտելու է մարդու իրավունքները, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական իրավունքները, ինչպես նաև ներառելու է մի շարք դրույթներ՝ կապված կառավարման կարգի և տարբեր պետական մարմինների տեղի և դերի մասին։
Հաջորդ կարևոր ոլորտը, ըստ նրա, ընտրական բարեփոխումներն են։
«Ընտրական բարեփոխումները նախատեսված են CEPA-ի շրջանակներում, մեր օրենսդրության մերձեցումն է ԵՄ օրենսդրությանը, և այս ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկվել են։ 2024 թվականի ընթացքում 30-ից ավելի օրենսդրական նախագծեր արդեն իսկ մերձեցվել են ԵՄ օրենսդրությանը»,- ասաց նա։
Գալյանը որպես կարևոր ոլորտ առանձնացրեց նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտը, որի «լավարկումը պայմանավորված է վիզաների ազատականացման գործընթացով»։