Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին բերման ենթարկվածների թվում է. հայտնաբերվել է զենք-զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութի փողոցների խաչմերուկում ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և մեկ այլ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող անձանց մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հ. Հարությունյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հասնում են նշված փողոցների խաչմերուկ, որտեղ էլ հայտնաբերում են այդ ավտոմեքենաները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մանուկյանը, Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Բարսեղյանը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Դենիս Նեգուլյաևը, Երևանի բնակիչներ՝ 53-ամյա Սեյրան Դադասյանը, 45-ամյա Էրիկ Բեգլարյանը, Կոտայքի մարզի բնակիչներ՝ 56-ամյա Լավրենտի Վարդանյանը և 35-ամյա Արայիկ Հովսեփյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված զենքերի վերաբերյալ Դ. Մանուկյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր։ Նա Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է։




Լրահոս