Փակվել է NDI-ի հայաստանյան գրասենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Հայաստանում փակվել է NDI (National democratic institute)-ի գրասենյակը:
Ամերիկյան կազմակերպությունը Հայաստանում ակտիվ գործունեություն էր վարում դեռևս 1994 թվականից՝ կենտրոնանալով քաղաքական կուսակցություններին աջակցելու վրա՝ զարգացնելու երիտասարդական թեւերը, բարելավելու քարոզարշավի և իրազեկման հմտությունները, ստեղծել միջկուսակցական դաշինքներ և սկսել տեղական նախաձեռնողական ծրագրեր:

2018 թվականից NDI-ն սերտորեն համագործակցում էր կուսակցությունների, խորհրդարանական խմբակցությունների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ ամրապնդելու և պահպանելու ժողովրդավարական բարեփոխումների թափը:

Այն սերտորեն համագործակցում էր USAID-ի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակարգի իշխանության գալուց հետո ԱՄՆ արտաքին քաղաքականությունը փոխվել է, դադարեցվել են մի շարք ֆինանսավորումներ, այդ թվում՝ USAID-ի և մի շարք այլ կազմակերպությունների միջոցով իրականացվող ծրագրերի ֆինանսավորումները:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս