ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կահույքի սրահը հրդեհը մարելուց հետո․ որն է բռնկման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կահույքի խանութում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, մարվել՝ 13:35-ին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ։

Armlur.am-ը կապ հաատատեց Modiliani-ի կահույքի սրահի ներկայացուցիչների հետ, որտեղից հաստատեցին, որ իրենց կահույքի խանութն է այրվում։ Նշեցին, որ, ըստ նախանական վարկածի միգուցե հոսանքի հետևանքով է այն այրվել։ Իսկ թե ինչ չափի վնասի մասին է խոսքը, առայժմ չեն կարող ասել։

Քնար Մանուկյան





Լրահոս