Արտաշես Մխիթարյանն ազատվել է Երևանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից․ ով է նոր տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։

Աշխատանքային վերջին օր համարվել է 2025 թվականի փետրվարի 27-ը:

Տիգրան Ավինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։




Լրահոս