Գորիսի, Տեղի, Տաթևի բնակիչները ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր կայանի» հարակից տարածքում կազմակերպվել էր ակցիա` ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների։ Այս մասին հայտնում է Regions.TV-ն։

«Գորիս, Տեղ, Տաթև համայնքներից մարդիկ եկել էին իրենց աջակցությունը հայտնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու կոչերով։ Ակցիան նպատակ ուներ նաև ցույց տալու, որ սյունեցիներն անտարբեր չեն Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող վայրագությունների և անմարդկային վերաբերմունքի նկատմամբ, ինչպես նաև կոչ անել Հայաստանի կառավարությանն ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մեր հայրենակիցներին վայրկյան առաջ Բաքվի բանտերից ազատ արձակելու համար։

Ակցիան քաղաքական բնույթ չէր կրում, այն միտված էր զուտ հայապաշտպանությանն ու մարդասիրությանը», – գրել է լրատվամիջոցը։




Լրահոս