
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է։ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին եւս 4 անձ էր ձերբակալվել՝ այդ թվում Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։ Բոլորն էլ կալանավորվել են։ Արսեն Կարոյանը ձերբակալվել է այս գործի շրջանակում։
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է նաև, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։